News-front.info տեղեկատվական գործակալությունը հայնտում է, որ «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» (ԼԺԿ)«ժողովրդական ոստիկանությունը» չեզոքացրել է ուկրաինական ԴՈՆԲԱՍ գումարտակի զինյալներին, որոնցից մեկի հեռախոսում հայտնաբերվել է աշխարհազորայինի ու նրա հղի կնոջը կախաղան բարձրացնելու տեսանյութը:
Տեսանյութի իսկությունը հաստատել է «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» «դատախազության» ներկայացուցիչը:
«Սա մոնտաժ չէ, ոչ էլ բեմականացում: Սրանք իրական կադրեր են»,- ասել է «ԼԺԿ» դատախազի տեղակալ Լեոնիդ Տկաչենկոն: