Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի կապակցությամբ:
«Սիրելի՛ շրջանավարտներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` կյանքի ամենահիշարժան իրադարձություններից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ:
Այսօրվանից նոր էջ է բացվում ձեր կենսագրության մեջ. թերևս ամենակարևոր էջը, և շատ կարևոր է, որ այն ազնիվ ու մաքուր սկիզբ ունենա:
Սրտանց շնորհավորում եմ նաև բոլոր ուսուցիչներին, ծնողներին՝ այս գեղեցիկ օրվա առթիվ, վստահ եմ` նրանցից յուրաքանչյուրը բազում երազանքներ ունեն ձեզ հետ կապված։
Սիրելի՛ շրջանավարտներ.
Շարունակե՛ք սովորել, հարստացրե՛ք ձեր գիտելիքները` դառնալով մեր երկրի և քաղաքի վաղվա օրինակելի քաղաքացին»։