ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն անդրադարձավ ՀՀ երեք մարզերում՝ Լոռի, Տավուշ և Սյունիք, տեղի ոնեցած հանրաքվեներին:
«Մեզ բոլոր մարզերում հաջողվեց իրավիճակը պահել: Միայն Գորիսում չհաջողվեց իրավիճակը պահել ձեզ հայտնի անձանց միջոցով: Այս խաղում մենք իշխանություններին 2-1 հաշվավ հաղթեցինք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ հանրաքվեի օրը ահռելի ճնշումների են ենթարկվել գյուղապետերը: