«Իրենց համար սա դառնալու է կյանքի ամենահիշարժան օրերից մեկը». Արմեն Աշոտյանը հանդիպեց շրջանավարտների հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող 112 ավագ դպրոց: Նրանց հետ այդ դպրոց էր այցելել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և Մալաթիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը: Պարզվում է` ՀՀԿ-ական պատգամավորը հենց այդ դպրոցն է ավարտել:

Լրագրողների հետ զրույցում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ սա իրականում շնորհակալության երեկո է: «Կարծում եմ` իրենց համար սա դառնալու է կյանքի ամենահիշարժան օրերից մեկը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին»

Նա նշեց նաև, թե այս օրերին դրամահավաքության մասին ահազանգեր ստացել են, բայց` քիչ:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս