Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել իմ պաշտոնանկության մասին. Անչելոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել իմ պաշտոնանկության մասին, ես դեռ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչն եմ: Անդրադառնալով վերջին շրջանում շրջանառվող լուրերին՝ այս մասին նշել է Կառլո Անչելոտին:

«Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, վերջին ամիսներին ոչինչ չի փոխվել: Եթե հեռացվեմ պաշտոնից, մեր հարաբերությունները չեն փոխվի: Ես կհիշեմ «Ռեալ»-ում անցկացրած երկու հրաշալի մրցաշրջանների մասին»,- նշել է Անչելոտին:

Իսպանիայի առաջնության վերջին տուրում «Ռեալը» մայիսի 23-ին կընդունի «Խետաֆե»-ին:




Լրահոս