Հնդկական Reliance Infrastructure ընկերությունը մտադրված է իր ուժերով 6 ատոմային սուզանավ կառուցել ու Ռուսաստանում բիզնես-գործընկերներ է փնտրում, ովքեր կփոխանցեն անհրաժեշտ տեխնոլոգիաները: Այս մասին գրում է հնդկական Economic Times պարբերականը:
Հրատարակչության տվյալներով` ընկերության պատվիրակությունը գտնվում է Մոսկվայում ու հանդիպում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության հետ:
Ինչպես տեղեկացնում է տեղեկատվական գործակալությունը, այս շաբաթ արդեն կարող է տեղի ունենալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպումը: