Մեկ ոճային հայտնին լավ է, երկուսը՝ էլ ավելի: Հայտնի ամսագիր ELLE-ը կազմել է այն զույգերի ցուցակը, ովքեր սիրում են ամենուր հայտնվել նույնաոճ հագնված:
Քիմ Քարդաշյան և Քանյե Վեսթ
Այս զույգը նախընտրում է կրել նույն գույնի հագուստ: Եվ հանուն կնոջ սիրո՝ Քանյեն շատ հաճախ պատրաստ է հագնվել ամենարտասովոր կերպով:
Ջասթին Թիբրելեյք և Բրիթնի Սպիրս, Քեմերոն Դիաս, Ջեսիկա Բիլ
Արևմտյան մամուլը վաղուց նկատել է, որ Ջասթինը տարիների ընթացքում իր ոճը փոխել է ընկերուհիներին փոխելու հետ համընթաց:
Բոլորը շատ լավ հիշում են Բրիթնի Սպիրսի հետ հանդիպելիս նրանց ջինսե «միությունը»:
Քեմերոն Դիասի հետ հանդիպելիս նրան հաճախ կտեսնեին սպորտային համազգեստով, քանի որ Քեմերոնը հայտնի է ակտիվ կյանք վարելու նկատմամբ սիրով:
Իսկ ահա ներկայիս կնոջ՝ Ջեսիկա Բիլի հետ նա հաճախ հայտնվում է դասական հագնված:
Վիկտորիա Բեքհեմ և Դևիդ Բեքհեմ
Այս զույգը կարծես ամեն հարցում անբաժան լինի, և հագուստի ընտրությունն էլ միշտ նույնակերպ է կատարվում, թեև այդ բարդ պատասխանատվությունը դրված է Վիկտորիայի վրա:
Քեյթ Մոս և Ջոնի Դեպ
Թվում էր, 1990-ականների գլխավոր սիրելիների միությունը երկնքում է կնքված, սակայն դա երկար չտևեց, բայց հանրությունը հնարավորություն ունեցավ իր սիրելիներին հաճախ տեսնել միասին՝ նույնակերպ հագնված:
Ջոնի Դեպ և Էմբեր Հերդ
Այս նորապսակ զույգը հանրությանը միշտ ներկայանում է նույն գույնի հագուստով՝ գրեթե միշտ նախապատատվությունը տալով էլեկտրիկ կապույտին:
Ջենիֆեր Էնիսթոն և Ջասթին Թերու
Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգերից մեկը մշտապես ներկայանում է շատ համահունչ կերպարներով՝ ընտրելով նույն երանգի հագուստ:
Արքայազն Վիլիամ և Քեյթ Միդլթոն
Իհարկե, նրանք հետևում են թագավորական ընդհանուր պահանջներին, սակայն ժամանակ առ ժամանակ նրանք դեմ չեն նորամուծություններ անել:
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի
Բազմազավակ այս զույգը ներդաշնակ զույգի հիասքանչ օրինակ է: Նրանք գրեթե միշտ նախապատվությունը տալիս են man-like ոճին: