Գազի Հովոյին հասկացրել են, որ եթե ընտրվի էլ, միեւնույն է՝ թույլ չեն տա կառավարել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հովհաննես Ղազարյանը, նույն ինքը՝ Գազի Հովոն, պատրաստվում է ինքնաբացարկ ներկայացնել եւ դուրս գալ ընտրապայքարից: Ինչպես հայտնի է՝ Արտաշատի քաղաքապետի մյուս թեկնածուն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է՝ Արգամ Աբրահամյանը: Այսպիսով վարչապետի որդին մնում է միակ թեկնածու, եւ նրա՝ Արտաշատի քաղաքապետ դառնալն այլեւս տեխնիկայի հարց է:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովհաննես Ղազարյանն իր որոշման պատճառների մասին խոսելիս բավական ուշագրավ խոստովանություն է արել: Նա ասել է, որ Արգամ Աբրահամյանն ավելի լավ կկառավարի, քանի որ. «Եթե ես քաղաքին վերաբերող հարցեր ներկայացնեմ, որոնք պետք է լուծվեն, ապա դրանցից կարող է մեկ-երկուսը լուծվի, մյուսները` ոչ: Իսկ նրա դեպքում բոլոր հարցերն էլ կլուծվեն»: Այսինքն՝ Գազի Հովոյին հասկացրել են, որ եթե ընտրվի էլ, միեւնույն է՝ թույլ չեն տա կառավարել, եւ այդ դեպքում ինքը կարժանանար արտաշատցիների ատելությանը: Ուստի նա որոշել է նահանջել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս