Քաղավիացիայի նախկին պետի որդու առեղծվածային մահը պարտքերի՞ պատճառով է եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 2014 դեկտեմբերի 17-ին, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Սամվել Մարգարյանի որդին` 26-ամյա Սուրեն Մարգարյանը, բազմաթիվ պարտքեր է ունեցել: Ըստ նույն լուրերի՝ նա ընտանիքի անդամներից պարբերաբար գումար է ուզել, բայց չի ասել, թե ինչ նպատակով: Արդյո՞ք պարտքերը կարող էին ինքնասպանության առիթ եւ պատճառ դառնալ, դեռեւս հայտնի չէ, եւ այս գործով նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեում դեռ շարունակվում է:

Հիշեցնենք, որ երիտասարդը, մինչ դեպքը, բաց նամակ էր գրել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին եւ օմբուդսմենին` խնդրելով օգնել իրեն պաշտպանվել ապօրինություններից եւ իր կյանքին սպառնացող վտանգներից, սակայն ապարդյուն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս