21-ամյա երիտասարդին բերման ենթարկեցին սահմանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 3-ին ժամը 21.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1984թ. ծնված Արթուր Խ-ն: Պարզել է, որ նույն օրը ժամը 21.10-ին, Սարյան փողոցում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը կտրող-ծակող գործիքով հարվածել է նրան ու պատճառել վնասվածքներ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1991թ. ծնված Արման Ա-ն, ով նոյեմբերի 5-ին ժամը 17.30-ին, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության սահմանից բերման է ենթարկվել բաժին: Արթուր Խ-ն ձերբակալված է:




Լրահոս