![](https://armlur.am/wp-content/uploads/2015/05/230515-HHBJGitAkadNistMasnakic-Info.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում անցկացված` ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի արտագնա նիստի մասնակիցների հետ` ակադեմիայի նախագահ Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, արծարծվել են Արցախում առողջապահության զարգացմանը եւ այս ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հետ փոխգործակցությունը` նշելով, որ կազմակերպության կողմից Արցախում իրականացվող աշխատանքները եւ մեր երկրին ցուցաբերվող աջակցությունն արդեն իսկ տալիս են դրական արդյունքներ: