Դեռ ոչ մի պայմանագիր չեմ ստորագրել. Խեդիրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտարարել է, որ մրցաշրջանի վերջում չխաղալու պատճառը վնասվածքները չեն եղել:

Ընդ որում, Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը խոստովանել է, որ դեռ տեղյակ չէ` որտեղ կշարունակի կարիերան: Նշենք, որ ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուս»-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ գործարքը կարող է կնքվել մոտ օրերս:

«Սա իմ կյանքի ամենալավ շրջանն էր: «Ռեալ»-ն ավելի մեծագույն ակումբ է, քան ես պատկերացնում էի: Շատ դժվար է հեռանալ ակումբից: Բայց ինձ հասկացնել տվեցին, որ ես այստեղ այլևս չեմ խաղալու: Վերջին խաղերում իմ խաղադաշտ դուրս չգալը վնասվածքի պատճառով չէր: Ես առաջարկներ եմ ունեցել «Բավարիա»-ից, սակայն ոչ մեկի հետ դեռ ոչ մի պայմանագիր չեմ ստորագրել», – նշել է Խեդիրան:




Լրահոս