Շրի Լանկայում ՀՀ հյուպատոսին պատկանող ընկերությունը տուգանվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարոլինա Ֆուդ» ընկերությունը, որ պատկանում է Շրի Լանկայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության պատվո հյուպատոս նշանակված Սարգիս Թարվերդյանին, օրերս ՊԵԿ-ի կողմից տուգանվել է: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ մայիս 7-ին ընկերության տնօրեն Սարգիս Թարվերդյանը Հայաստան է ներմուծել ինչ-որ ապրանքներ, որոնց վերաբերյալ 2 ամիս ուշ է հայտարարագիր ներկայացրել: Արդյունքում, գործարար հյուպատոս Թարվերդյանը տուգանվել է ընդամենը 50.000 դրամի չափով: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հյուպատոսի ընկերությունը օրենք է խախտում:

«Ժողովուրդ»-ը 2014թ գրել էր, որ հյուպատոսին պատկանող ընկերությունը հայտարարագրել է 2 հազար 784 շիշ 0,5 լիտրանոց օղի: Սակայն ՊԵԿ-ը պարզվել էր, որ հայտարարագիրը սխալ է եղել. փաստաթղթերում պետք է նշվեր 1776 շիշ 0,5 լիտրանոց, 540 շիշ՝ 0,7 լիտրանոց եւ 120 շիշ՝ 1 լիտրանոց օղի, որոնց մաքսային կետի վճարը կազմում էր 10 մլն 490 հազար դրամ: Բայց այս դեպքում եւս ամենամեղմ պատժին արժանացավ Թարվերդյանը՝ դարձյալ տուգանվելով 50.000 դրամով:




Լրահոս