Այս հրաշք արարածներով կարելի է անվերջ հիանալ: Նրանք նման են փափուկ խաղալիքների, որոնց հետ պարզապես ցանկանում ես խաղալ ու սիրել: Սակայն ոչ բոլորս, ցավոք, չունենք հնարավորություն իրականում շփվելու պանդաների հետ, և այդ բացը լրացնելու համար առաջարկում ենք դիտել այս ֆոտոշարքը:
Ի դեպ, չնայած, որ պանդաները պատկանում են գիշատիչ կենդանիների դասին, նրանց սննդակարգը մեծամասամբ բուսական է: Նրանք միայն բամբուկ են ուտում: Մեկ օրվա մեջ մեծ պանդան կարող է ուտել մինչև 30 կգ բամբուկ: