Գարնանային ալերգիաների հիմնական պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարունը շատերի համար տարվա ամենածանր եղանակն է, քանի որ այն ալերգիաներով հարուստ ժամանակահատված է: Գարնանային ալերգիայի ամենատարածված նախանշաններից են արցունքոտ, կարմրած աչքերը, կոկորդի բորբոքումները, փռշտոցը և այլն: Ալերգիային ավելի հակված են այն մարդիկ, ովքեր ունեցել են կամ ունեն ալերգիայով տառապող բարեկամներ, ունեն թոքերի քրոնիկ հիվանդություն, ապրում կամ աշխատում են փոշոտ վայրերում կամ այնպիսի միջավայրում, որտեղ կա գազերի, օդափոշու կուտակում:

citrus

Ալերգիկ ռեակցիանների առաջացման պատճառ կարող են լինել սննդամթերքները (հատկապես ցիտրուսները, շոկոլադը, կոնսերվանտները, ընդեղենը, ձուն, ձուկը, ծովամթերքները), փոշին, դեղորայքը, կեսմետիկան, տնային կենդանիների մորթին և այլն:

alergia

Եթե  ալերգիան ինչ-որ դեղորայքից է, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ այդ դեպքում վնասն ավելի շատ կարող է լինել: Եթե  ալերգիան ծաղկափոշուց է, ապա ծաղկման շրջանում կարելի է ավելի քիչ բացել պատուհանները: Եթե հայտնի է ալերգիայի առաջացման ժամանակը, ապա խորհուրդ է տրվում դրանից 2-3 շաբաթ առաջ սկսել օգտագործել հակաալերգիկ դեղամիջոցներ և դրանք շարունակել ընդունել ծաղկման ամբողջ ժամանակահատվածում:




Լրահոս