Թուրքիան՝ ի դեմս Ռուսաստանի վտանգ չի տեսնում. Մոսկվայում Թուրքիայի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան Ռուսաստանի կողմից վտանգ չի տեսնում, իսկ երկրի անդամակցությունը ՆԱՏՕ­-ին եւ ԵՄ անդամ դառնալու ձգտումը երկկողմանի հարաբերությունների վրա բացասական չեն ազդում: «Արմենպրես»­ի փոխանցմամբ՝ ըստ «Ինտերֆաքսի» այս մասին հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ոիմիթ Յարդիմը:

«Թուրքիան ՆԱՏՕ-­ի անդամ է եւ ձգտում է անդամակցել Եվրամիությանը, սակայն դրանք այն բաղադրիչները չեն, որ կարող են ինչ-որ ձեւով ազդել Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա»,­ – ասել է նա: Նա շեշտել է, որ իրենք մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի հետ համագործակցությանը: Նրա խոսքերով, երկու երկրների միջեւ փոխգործակցության ներկայիս մակարդակը ավելի բարձր է, քան Թուրքիայի համագործակցությունը որոշ եվրոպական գործընկերների հետ: «Թուրքիան եւ Ռուսաստանը միմյանց մեջ ոչ մի վտանգ չեն տեսնում ու նպատակ ունեն հարաբերությունների կտրուկ զարգացման»,­ – հավելել է դիվանագետը:




Լրահոս