Ժողովուրդ. Իրանը դադարեցրել է 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեր հարևան Իրանը դադարեցրել է 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան: Ընդ որում, չի նշել, թե որքան ժամանակ կտևի դա: Ստեղծված տհաճ իրավիճակից դուրս գալու համար երեկ կառավարությունը ՀՀ արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Իրանի հետ` այդ խնդրին շուտափույթ լուծում տալու համար: “Ժողովուրդ”-ը գրում է, որ մինչ այդ, ՀՀ-ն շատ ապրանքատեսակներ (օրինակ` պոլիէթիլենային և պլաստմասսե տարաներ) Իրանի փոխարեն այլ երկրներից է ներկրելու, ինչը նշանակում է, որ բավական կբարձրանա ինքնարժեքը: Ասել է թեևառաջիկայում հերթական թանկացումներն են սպասվում մեր երկրում մոտ 7 տոկոս:
Այս պատկերն առավել քան տխուր է, քանի որ Հայաստանն իր չորս հարևաններից երկուսիև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ արդեն չունի որևէ հարաբերություն, և միայն Իրանն ու Վրաստանն են ՀՀ համար արտաքին աշխարհի հետ կապող օղակ: Ու հիմա առժամանակ Հայաստանը զրկվում է նաև այս հարևանի հետ ապրանքաշրջանառությունից: Այս իրավիճակի հետևանքները մեկնաբանելը թերևս ավելորդ է: Հետաքրքիրն այն է, որ այսքանից հետո ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերժ Սարգսյանի հետ հռչակած “բազմավեկտոր, ակտիվ նախաձեռնողական քաղաքականության” շրջանակներում այս օրերին Արկտիկա կամ Անտարկտիդա է մեկնելուև նորանոր քաղաքական հորիզոններ բացահայտելու համար:




Լրահոս