ԿԲ-­ն կանխատեսում է 12-­ամսյա գնաճի նպատակային ցուցանիշ և 2.1-­2.5% տնտեսական աճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումներով, 2015 թ. ընթացքում 12­ամսյա գնաճը կգտնվի նպատակային ցուցանիշի 4 + 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքի վերին հատվածում` կայունանալով 2016 թ. նպատակային ցուցանիշի շուրջ:

«Արմենպրես»-­ի փոխանցմամբ` Կենտրոնական բանկը հրապարակել է 2­րդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը, որի համաձայն`2015 թ. համար կանխատեսվում է տնտեսական աճի` նախորդ կանխատեսման համեմատ բարձր մակարդակ, որը պայմանավորված է առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ուղղությամբ տեղի ունեցած դրական զարգացումներով: Տնտեսական աճի տեմպերը 2016 թ. կպահպանվեն նույն մակարդակին, որից հետո կարագանան` աստիճանաբար մոտենալով երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին: Գլխավոր դրամատան գնահատականներով`2015 թ. առաջին եռամսյակում ներքին պահանջարկը կանխատեսվածի համեմատ փոքր­ինչ ավելացել է` ի հաշիվ մասնավոր սպառման ավելի քիչ նվազման, այն դեպքում, երբ ներդրումային ակտիվությունը համահունչ է եղել ակնկալվող ցածր մակարդակին` հիմնականում պայմանավորված շինարարության ոլորտի թույլ ակտիվությամբ և ձեռնարկություններին տրամադրված վարկավորման ծավալների աճի տեմպերի դանդաղեցմամբ:

Արդյունքում գնահատվում է, որ 2015 թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մասնավոր սպառմանն ուղղված ծախսերը կնվազեն 1.3 տոկոսով, իսկ մասնավոր ներդրումները` 7.4 տոկոսով: Համախառն պահանջարկի վրա նշված գործոնների բացասական ազդեցությունը որոշ չափով մեղմվել է, իսկ առաջարկի տեսանկյունից արձանագրված տնտեսական փոքր­ինչ բարձր ակտիվությունը պայմանավորվել է գյուղատնտեսության ճյուղի թողարկման ծավալների` ակնկալվածից բարձր աճով և շինարարության ճյուղի ավելի քիչ նվազմամբ: Նշվածի լույսի ներքո 2015 թ. առաջին եռամսյակի տնտեսական աճը գնահատվում է 2.1­-2.5 տոկոս միջակայքում:




Լրահոս