ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է 2015 թ. առաջին եռամսյակի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է 2015 թ.-ի առաջին եռամսյակի ֆինանսական և գործառնական արդյունքները՝ ս.թ. մարտի 31-ի դրությամբ: Հաշվետու ժամանակահատվածում, ընկերության եկամուտը կազմել է 16,9 միլիարդ դրամ (շարժական կապի շուկայից ստացվող ընդհանուր եկամտի մոտ 62%-ը), իսկ OIBDA ցուցանիշը կազմել է ավելի քան 8,1 միլիարդ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը՝ մոտ 4,4 %-ով:

Տվյալների հաղորդման ծառայություններից բջջային հեռախոսի միջոցով օգտվող բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 1,051,251 բաժանորդ: Լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություներից օգտվող բաժանորդների (անլար սարքերի, օրինակ՝ մոդեմի կամ երթուղիչի միջոցով ինտերնետ մուտք գործողների) թիվը կազմում է 75,715: Ընդհանուր առմամբ՝ տվյալների հաղորդման ծառայություներից օգտվում է 1,126,966 բաժանորդ:

2015 թ. մարտի 31-ի դրությամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 2,1 միլիոն (շուկայի մասնաբաժնի մոտ 60%-ը): 2015 թ.-ի առաջին եռամսյակում ընկերությունն իրականացրել է նախատեսված ծավալով բաժանորդային սարքավորումների և աքսեսուարների վաճառք՝ սպառողներին մատչելի գներով առաջարկելով տարբեր ապրանքանիշերի գերժամանակակից բջջային սարքավորումներ: Բջջային սարքավորումների և աքսեսուարների վաճառքից ստացված եկամուտը կազմել է 442,5 միլիոն դրամ՝ նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը գերազանցելով 283,6%-ով: Առաջին եռամսյակի ընթացքում ընկերությունը կատարել է 432 միլիոն դրամի ներդրում:

Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը գրանցել է ավելի քան 157 հազար նոր ակտիվացում:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:




Լրահոս