Այսօր ՀԽ անդամ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանը լրագրողների հետ հանդիպման, ժամանակ խոսելով իրենց կողմից իրականացվելիք մոբիլիզացիայի մասին, ասաց` իրենք նոր լիցքերով ու ուժով են վերադարձել և կկատարեն ավելի հզոր ու արդյունավետ քայլեր: Նշենք, որ ՀԽ-ն սկսել է համագործակցությունը քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակը ռեժիմի հեռացումն է: Ժ. Սէֆիլյանը նշեց, որ այդ ճանապարհին իրենք չեն համագործակցելու միայն Մարտի 1-ին մեղսակից ուժերի հետ: Իսկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության հեռանկար տեսնում են:
Ժիրայր Սէֆիլյանը նաև անդրադարձավ ֆրանսիահայ, «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, ՀԽ պատգամավոր Շանթ Ոսկերչյանի դեպքին: Նա նշեց, որ իշխանությունները «չեն մարսելու» կատարածը:
Սէֆիլյանի խոսքով` ռեժիմի այս սխալ քայլը պետք է օգտագործել՝ ի շահ իրենց:
«Կարծում եմ, որ ռեժիմը սև ցուցակ ունի, որում հայտնվել են մեզ հետ կապ ունեցող սփյուռքահայերը»,- ասաց նա և հավելեց, որ իրենք պայքարը նոր թափով են շարունակելու:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, ՀԽ նախագահ Գարեգին Չուքասզյանն էլ ասաց` չնայած «100-ամյակն առանց ռեժիմի» շարժմանը չհաջողվեց ծնկի բերել ռեժիմին, բայց ռեժիմն էլ չկարողացավ շարժմանը ծնկի բերել: