Ջրվեժի շենքերից մեկում բարուրված նորածին են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 6-ին ժամը 19.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ իր հարևանի դռան դիմաց նորածին երեխա են թողել և հեռացել: Նույն օրը, ժամը 21.00-ին, մեկնած օպերատիվ խմբին Ջրվեժ թաղամասի մի բնակչուհի հայտնել է, որ ժամը 19.30-ին անհայտ անձն իրենց շենքի 3-րդ հարկում գտնվող 9-րդ բնակարանի մուտքի դռան դիմաց թողել է նորածին երեխա և հեռացել: Նորածնի բարուրի մեջ դրված է եղել հետևյալ գրությունը. ևև31.10.2012թ., Մարիամիկևև: Նշված է եղել նաև, որ ևևերեխային թողնում է կարիքից դրդվածևև: Ձեռնարկվում են միջոցառումներ երեխային անօգնական թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս