Եմենի հարավում երկրի կենտրոնական իշխանություններին հավատարիմ ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է Դալեա քաղաքից հետ շպրտել հուսիտ ապստամբներին, սակայն մեկ այլ քաղաքում՝ Տաիզում, շարունակվում են թեժ մարտերը:
Երկու կողմից զոհերի ու վիրավորների քանակի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չկա:
Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցնում ինչպես երկրի մայրաքաղաք Սանայում, այնպես էլ երկրի այլ շրջաններում շիաների դիրքերին: