Ռուսաստանը լարված անհանգստությամբ հետևում է Սիրիայում ու Իրաքում իրավիճակի զարգացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն աճող անհանգստությամբ հետևում է Սիրիայում ու տարածաշրջանի այլ երկրներում իրավիճակի զարգացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք աճող անհանգստությամբ դիտարկում ենք իրավիճակը Սիրիայում ու ոչ միայն Սիրիայում»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: – Այսպես կոչված «Իսլամական պետության» զինյալներն արդեն Սիրիայի ու Իրաքի տարածքների զգալի մասում «խալիֆայություն » են հռչակել: Այդ համակարգը՝ ԻՊ, արդեն իր ներկայությունն է դրսևորում նաև այլ երկրներում,- շարունակել է նա: -Դա և՛ Լիբանանն է, և՛ Լիբիան»:

Լավրովի խոսքերով՝ զուգահեռ աճում են այլ խմբավորումների ահաբեկչական գործունեությունը, այդ թվում նաև Արաբական թերակղզում «Ալ-Քաիդայինը»:




Լրահոս