Վանաձորի Շավարշ Կարապետյանի անվան մարզադպրոցի լողավազանում նոյեմբերի 11-ին կանցկացվի արցախյան ազատամարտի հերոս, նախկին ջրագնդորդ Արա Մանուկյանի ավանդական 10-րդ հուշամրցաշարը:
Մրցաշարի կազմակերպիչներն են՝ ջրագնդակի հայկական դաշնությունը եւ ջրագնդակի վետերանների հայկական ասոցիացիան: Մրցաշարի կայացմանը աջակցում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Վանաձորի մասնաճյուղը եւ Վանաձորի քաղաքապետարանը:
Մարզաձեւի հայկական դաշնությունից հայտնել են, որ մրցաշարի նպատակն է հավերժացնել զոհված ազատամարտիկ Արա Մանուկյանի հիշատակը, ինչպես նաեւ Վանաձորում ստեղծել ջրագնդակի խմբեր ու մասսայականացնել այն:
Այս տարի չեմպիոնի կոչման համար կպայքարեն, “Երեւան” , “Մասիս” , “Վիկտորիա” եւ “Ակվա Լենդ” երեւանյան թիմերը:
ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարություն