Քանի մարդ է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. պատգամավորները հարցեր են ուղղում Վիգեն Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կատարել է 22 պետական պաշտոնական այց արտերկիր, ընդունել է մի քանի նախագահների: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի ժամանակ ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հաշվետու տարում ՀՀ նախագահի աշխատակազմ է ստացվել 6988 դիմում-բողոք, ընդունել են 7300 քաղաքացու: 2014 թվականին ՀՀ նախագահի կողմից 573 անձ պարգևատրվել է շքանշաններով, 15 անձի նախագահի մրցանակ է շնորհվել, ՀՀ պատվավոր կոչում է շնորհվել 95 անձի, 75 անձի տրվել է հատուկ կացության կարգավիճակ:

Հաշվետվության համաձայն՝ 5 անգամ ավելացել է դրամաշնորհային մրցույթների մասնակից հասարակական կազմակերպությունների թիվը: Մոտ 200 ՀԿ-ներից 85-ը ճանաչվել են հաղթող և ստացել են դրամաշնորհ:

Հաշվետու տարում ՀՀ քաղաքացիությունից դուրս է եկել 2200 մարդ: «Իհարկե ցանկացած մարդու ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը մտահոգիչ է, բայց միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան այլ երկրի քաղաքացիություն  ստանալ»,- ասաց Վ. Սարգսյանը:

Զեկույցից հետո ԱԺ պատգամավորները սկսեցին հարցեր տալ Վիգեն Սագսյանը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց կապիտալ շինարարության վերաբերյալ, որտեղ մոտ 60 տոկոս խնայողություն է կատարվել: Էդմոն Մարուքյանը նաև հետաքրքրվեց, թե մեքենաներ նախագահի աշխատակազմը ձեռք բերե՞լ է 2014-ի:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ 2014-ին նախագահի աշխատակազմը որևէ նոր մեքենա ձեռք չի բերել և 2014-ին աշխատակազմում որևէ հաստիք չի ավելացել:




Լրահոս