Ընտրական օրենսգրքի փոփոխությունը տեղի կունենա սահմանադրական փոփոխություններից հետո՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին հնարավոր կլինի խոսել միայն այն դեպքում, երբ պատրաստ կլինի սահմանադրական բարեփոխումների համապատասխան փաթեթը և կընդունվի համաժողովրդական քվեարկությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողերի հետ զրույցում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Եթե այդ փոփոխությունները կենթադրեն այնպիսի կանոնադրական փոփոխություններ, որոնք իրենցում ուղղակիորեն պահանջ կունենան բարեփոխելու Ընտրական օրենսգրքի այս կամ այն կանոնակարգումը, դրանով պայմանավորված, բնականաբար, փոփոխություններ կլինեն նաև Ընտրական օրենսգրքում: Բայց պետք է հիշել, որ դեռևս նախորդ համապետական ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսգրքի հետ կապված արվել էին առաջարկություններ, որոնք միգուցե ևս քննարկվեն»,- ասաց Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ վերջնականապես որպես այդպիսին ձևավորված առաջարկությունների ցանկ չկա. «Կան առաջարկներ, որոնք գրավոր ներկայացվել են միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կողմից: Դրանք հրապարակված են և այնտեղ պահանջ չկա ԸՕ-ի բարեփոխումների շրջանակներում ընդգրել ընտրական ցուցակների հրապարակումը: Բայց եթե կլինեն նման առաջարկներ, ապա միգուցե հետագայում դրանք դառնան քննարկման առարկա»,- մանրամասնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:




Լրահոս