Մարդու օրգանիզմի երկու երրորդը ջրից է բաղկացած: Սա հարկավոր է հատկապես շոգ եղանակին հիշել, երբ ջրազրկվելու վտանգի առաջ եք կանգնած: Դրա համար հարկավոր է օրական 8-9 բաժակ ջուր ընդունել: Առաջին հայացքից միգուցե շատ թվա, բայց այդ պակասը կարող եք թեթև, համեղ և սնուցիչ միջոցներով լրացնել:
Ամռանը մատուցվող մրգերի մեծ մասը 90 տոկոսի չափով ջրի բաղադրություն ունեն եւ մեծ քանակությամբ վիտամիններ ու միներալներ են պարունակում: Օրինակ` ձմերուկը, ազնվամորին, հապալասը և սև հաղարջը 85 տոկոս ջրից բացի, առողջարար բջջանյութի մեծ պաշար են ապահովում, իսկ թուրինջը՝ C եւ A վիտամիններով, ինչպես նաեւ քաղցկեղի դեմ օգտակար հատկություններ ունեցող հակաօքսիդանտով:
Ամռանը մատուցվող բանջարեղենը նույնպես ծարավը հագեցնելու հրաշալի միջոց կարող է համարվել: Այդ առումով առաջին տեղում վարունգն է` ջրի 97 տոկոս բաղադրությամբ: Երկրորդ հորիզոնականում լոլիկն է` 95 տոկոս: Իսկ ցածր յուղայնությամբ կաթնամթերքը եւ յոգուրտը համապատասխանաբար 90 եւ 85 տոկոս ջուր են պարունակում: