Armenian text to speach

Ես հոգևորական եմ, իմ հասկացողությունը տարբերվում է. Նավասարդ Կճոյանը կհետևի՞ Տիգրան Սարգսյանի օրինակին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, պարզվում է, չի ցանկանում հետեւել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակին եւ դատի տալ գործարար Փայլակ Հայրապետյանին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կճոյանն ասել է, թե ինքը հոգեւորական է, եւ իր «հասկացողությունը» տարբերվում է: Մյուս կողմից՝ Տիգրան Սարգսյանի մոտեցումն էլ առաջ այլ է եղել:

Փայլակ Հայրապետյանը երկու տարի շարունակ գոռում-գոչում է, որ Տիգրան Սարգսյանը եւս առնչություն է ունեցել իր գույքն իրենից խլելու պատմությանը, բայց այն ժամանակ նրա հայտարարությունները վարչապետ Տիգրան Սարգսյանը զրպարտություն չէր համարում, իսկ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը համարում է: Իհարկե, բացառված չէ, որ ԱՄՆ-ում ապրելու արդյունքում են Տիգրան Սարգսյանի «աչքերը բացվել», եւ նա հասկացել է, որ ուրիշի գույքը խլելու մեջ մեղադրվելը վատ բան է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս