«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը՝ մայիսի 31-ին, ողջ քաղաքական էլիտան կհավաքվի Արտաշատում: Այդ օրը, ժամը 12։30-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառուցած եկեղեցու բացումն է, որին կմասնակցեն Սերժ Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ, Հովիկ Աբրահամյանի խնամին՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, եւ այլք: Ամենայն հավանականությամբ, եկեղեցու օծումը կկատարի Ամենայն հայոց կաթողիկոսը:
Մեր տեղեկություններով, մի քանի օր է՝ Արտաշատում նախապատրաստվում են, բանվորները մինչեւ ուշ գիշեր աշխատում են, ասֆալտ են անում, բարեկարգում են քաղաքը: Եկեղեցու բացումից հետո, հունիսի 1-ին, Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա: Նշենք, որ Սուրբ Հովհաննես եկեղեցու կառուցումն սկսվել է 2013թ․ եւ ընթացել 2 տարի, եւ եկեղեցին օծվում է Արտաշատի քաղաքապետի ընտրություններից առաջ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: