«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 30-ին տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովը: Կուսակցության նախաձեռնող, խմբի անդամ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք որեւէ մեկին հատուկ հրավեր չեն ուղարկել, քանի որ այդ օրը կուսակցության հիմնադրման հետ կապված հարցեր են քննարկվելու:
«Անգամ մեր ընկերները չեն հրավիրվել, ուղղակի կլինեն մեր նախաձեռնության անդամները: Մեր բոլոր պատվիրակները, որոնք ներկայանալու են, իրենց հետ խոսել ենք ու նշել ենք, որ ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել ու կուսակցության անդամ դառնալ, կարող են ներկա գտնվել, միայն իրենք են հրավիրվել, ուրիշ որեւէ մեկը չի հրավիրվել»,- ասաց Ալեն Սիմոնյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: