Սիրիահայերը Հայաստանում կարող են երթևեկել սիրիական վարորդական իրավունքներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշման նախագիծ,  համաձայն որիսիրահայերի սիրիական վարորդական վկայականները այլևս չեն փոխանակվի հայկականների հետ։ ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը նշեց, որ մինչ օրս Սիրիայից Հայաստան ժամանած սիրիահայերի վարորդական վկայականները պետավտոտեսչությունը վերցրել և  դրա փոխարեն տրամադրել են ժամանակավոր հայկական վկայականներ։

«Ներկայումս կարգավորված չէ այդ սիրիական վկայականների վերադարձի հարցը, բայց մարդիկ ուզում են վերադառնալ ու ուզում են հետ ստանալ վկայականները։ Առաջարկում են Սիրիայի ազգությամբ հայ քաղաքացիներին վարորդական վկայականները ոչ թե փոխանակել, այլ տրամադրել հայկականը»,-նշեց փոխնախարարը:




Լրահոս