Արտգործնախարարությունն ամբողջությամբ օգտագործել է 13,3 մլրդ դրամ հատկացված բյուջեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարարությանը 2014 թվականի հատկացված բյուջեով տրամադրվել էր 13,3 մլրդ դրամ, որի դիմաց արձանագրվել է 99 տոկոս կատարողական:

Այս մասին ԱԺ-ում ասաց Ֆիննանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

«Բոլոր ծրագրերի համար բավարար չափով գումար եղել է: Բյուջեում ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել է  դեսպանությունների պահպանության համար տրված բյուջեն, այնուհետև միջազգային կառույցներին ՀՀ անդամակցության գործընթացի համար հատկացված գումարները և այլն»,- ասաց Ջանջուղազյանը և հավելեց, որ ԱԳՆ-ի շենքի պահպանման համար ևս հատկացված բյուջեն տեսակարար մեծ կշիռ է ունեցել:

Իսկ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն իր զեկույցի ընթացքում նշեց, որ որևէ ավելորդ ծախս չի կատարվել: «Բոլոր աշխատանքներն իրականացվել են թափանցիկ: 2014 թվականի բյուջեով նաատեսված ծախսերն իրականացվել են 98 տոկոսով: Հաշվետու տարում գանձված գումարը կազմել է 2 մլրդ դրամ և մի փոքր ավել գումար, որտեղ գերակատարում ենք ունեցել: 2014-ին հյուպատոսական ծառայություններից գանձված գումարի չափը 100 տոկոս է կազմել»,- ներկայացրեց փոխարտգործնախարարը:




Լրահոս