Սնանկացել է 50 Cent-ի փրոմոութերական ընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրահայտ 50 Cent ռեփերի SMS Promotions բռնցքամարտի փրոմոութերական ընկերությունը մայիսի 25-ին ստիպված է եղել սնանկացման հայտ ներկայացնել:

TMZ Sports-ի վկայություններով՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհում իր տեղը գտնելու ավելի քան երկամյա փորձերից հետո ընկերությունը 2015 թ. գարնան վերջի դրությամբ 100-ից 500 հազար դոլարի պարտք է ունեցել:

Հիշեցնենք, որ ընկերությունն իր գործունեության ակտիվ փուլում ոչ այնքան հանրահայտ բռնցքամարտիկների հետ է պայմանագիր կնքել, որոնց շարքում են այդ ժամանակ դեռևս անպարտելի Յուրիորկիս Գամբոան, Ջեյմս Քիրկլենդն ու Անդրե Դիրելը:




Լրահոս