27 մայիսի 2015 թ., Երևան. Beeline-ը և «Յունիբանկ» ՓԲԸ-ն հայտարարում են սպառողական վարկավորման ոլորտում համագործակցության ընդլայնման մասին: Ծրագրի շրջանակում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում տեղակայվել են Յունիբանկի տաղավարներ, որտեղ բանկի կողմից հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցներն ընդունում են սպառողական վարկերի տրամադրման դիմումներ հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ և Beeline գրասենյակներում վաճառվող այլ սարքավորումներ ձեռք բերելու համար:
Յունիբանկի տաղավարներ գործում են թվով 7 Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում Երևանում, Արտաշատում, Սևանում և Էջմիածնում: Beeline-ի հաճախորդները Յունիբանկի տաղավարներում կարող են ստանալ 30.000 դրամից մինչև 1 մլն. դրամ արժողությամբ վարկեր:
«Յունիբանկի հետ համատեղ ծրագիրը համահունչ է Beeline-ի «Պարզ, հարմար, հաճախորդի համար» ռազմավարությանը: Այժմ վարկերի ձևակերպման գործընթացն ավելի է պարզեցվել մեր հաճախորդների համար: Բանկի որակավորված մասնագետները կօգնեն այդ ամենն իրականացնել տեղում՝ էականորեն խնայելով բաժանորդների ժամանակը: Այս նախաձեռնությունն արդեն լայն տարածում ունի, ինչ թույլ է տալիս ենթադրել մեր գրասենյակներում բանկի տաղավարների հետագա ընդլայնման մասին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սպառողական վարկավորման ոլորտում Յունիբանկի հաջող գործունեության գրավականը հաճախորդամետ մոտեցումն է: Հայաստանում Beeline-ի հետ երկարաժամկետ և հաջող համագործակցությունը և վաճառքի գրասենյակներում բանկի տաղավարների առկայությունը հնարավորություն տվեց վարկերի ձևակերպման գործընթացը հաճախորդների համար դարձնել առավելագույնս արագ և հարմարավետ: Վարկը Յունիբանկի կողմից հաստատվում է բառացիորեն մեկ րոպեի ընթացքում: Մենք շարունակում ենք զարգացնել համագործակցությունը և արդեն հունիսին կտեղադրենք նոր տաղավարներ Երևանում, Արտաշատում և Էջմիածնում գտնվող Beeline գրասենյակներում», – նշեց «Յունիբանկ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ, վաճառքի և մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Նշենք, որ Յունիբանկի տաղավարների միջոցով արդեն իսկ տրամադրվել է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ապառիկով վաճառված սարքավորումների ընդհանուր թվի 10%-ը: