Մակեդոնիան միանում է «Թուրքական հոսքին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թուրքական հոսք» գազատարի կառուցմանը մտադրված է միանալ նաև Մակեդոնիան: Սա պետք է տեղի ունենա Մոսկվայի ու Բրյուսելի միջև պայմանագրի ձեռքբերումից հետո: Այս մասին երկրի վարչապետ Նիկոլա Գրուևսկին հայտարարել է մակեդոնական «Փրեսս 24»-ին:

«Մեր դիրքորոշումն է: Երբ Մոսկվայի ու Բրյուսելի միջև այդ նախագծի վերաբերյալ պայմանագիր ձեռք բերվի, մենք դրան կմիանանք»,- ասել է նա:

Պատասխանելով Մակեդոնիայի կառավարության գազի մատակարարման վերաբերյալ այլ ծրագրերի ու էներգետիկ անվտանգության մասին հարցին` վարչապետն ասել է, որ երկրի իշխանությունները դիտարկում են«երկնագույն վառելիքի» մատակարարման 3 այլ աղբյուրներ, այդ թվում նաև Ադրբեջանից:




Լրահոս