«Իհարկե, թանկացումը շատ վատ բան է». Վալերի Օսիպյանը կմիանա՞ բողոքի ակցիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ Ազատության հրապարակում տեղի է ունենում բողոքի ակցիա` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Քիչ առաջ մեկնարկեց բողոքի երթը: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, բողոքի ակցիայի մասնակիցների թվում են նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն ու ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ միայն բողոքելով չէ, որ հարցը կարող է լուծվել. պետք է լինեն նաև առաջարկներ. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունն արել է իր առաջարկները: Ես չեմ ուզում այսօր քաղաքական գնահատականներ տանք, ես որպես քաղաքացի եմ այսօր այստեղ: Մենք բոլորով համախմբված պետք է այս խնդիրը լուծենք»:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողի հարցին` ինչպես է վերաբերվում էլեկտրաէներգիայի թանկացմանը, պատասխանել է, որ թանկացումները շատ վատ բան են, և նշել, որ իրենք` իրավապահները, միշտ էլ ժողովրդի կողքին են, ժողովրդին միացած. «Լավ բան են անում, բայց պետք է օրենքի սահմաններում անեն»:

Երթը շարունակվում է:




Լրահոս