Կառավարության «հեղինակությունները» փոփոխություններ են ուզում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով,  առաջիկայում կառավարությունում կսկսվի կադրային փոփոխությունների նոր փուլ: Տեւական ժամանակ քննարկման թեմա է էկոնոմիկայի նախարարության եւ նախարարի ճակատագիրը. կառավարության «հեղինակությունները» գտնում են, որ այն պետք է կառուցվածքային փոփոխություն կրի, մտցվի ֆինանսական բլոկի մեջ, որպես «մասնաճյուղ», մի մասն էլ պնդում է, որ այն դեռ անհրաժեշտ է եւ անելիք ունի:

Վերջիններիս թվում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, ինչպես հայտնի է, արդեն տեւական ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնին  տեսնում է Վարդան Այվազյանին, սակայն նախագահականում առայժմ ընդդիմանում են: Մյուս կադրը, ով «պլանի» տակ է, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն է: Ընդ որում, եթե առաջ այս պաշտոնի համար շոշափվում էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունը, ապա այժմ նոր թեկնածու է հայտնվել՝ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանի մասին է խոսքը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս