Կադրային նշանակումներ Հարավկովկասյան երկաթուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարավկովկասյան երկաթուղում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ: ՀԿԵ մամուլի ծառայությունից հայտնում են, թե “ՀԿԵ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հրամանով՝ Վլադիմիր Իվանի Լյոգկին նշանակվել է ֆիրմային-տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետի տեղակալի պաշտոնում:
Մի քանի օր վաղ Եվգենի Ալեքսանդրի Լադոշան նշանակվել է նյութատեխնոլոգիական մատակարարման տնօրինության պետի պաշտոնում: Եվգենի Ալեքսանդրի Լադոշան ծնվել է 07.05.1967 թ. Բրյանսկի մարզի Ունեչա քաղաքում: 1998 թ. ավարտել է Ռուսաստանի տրանսպորտի պետական բաց տեխնիկական համալսարանը:
Երկաթուղու համակարգում աշխատանքը սկսել 1982 թ.՝ որպես ջերմաքարշի մեքենավարի օգնական: Մինչ “ՀԿԵ” ՓԲԸ-ում նշանակումը զբաղեցրել է “ՌԵ” ԲԲԸ մասնաճյուղի քարշակային շարժակազմի վերանորոգման մոսկովյան տնօրինության նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարման համակարգման սեկտորի պետի պաշտոնը: Նշանակումները պամանավորված են տվյալ ուղղություններում աշխատանքների ակտիվացման եւ արտադրական գործընթացների օպտիլալացման անհրաժեշտությամբ:




Լրահոս