ՋՈՒՐ Է ԼՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակի վերանորոգումը ամբողջովին փչացել է: Իսկ պատճառը եղել է այն, որ գեներալի ԱԺ աշխատասենյակը վերանորոգելու ընթացքում նրա բանվորները պատին մեխ խփելիս վնասել են ջեռուցման համակարգի խողովակը, արդյունքում՝ ջուրը լցվել է այնտեղ: Դեպքը, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, տեղի է ունեցել նախօրեի երեկոյան, որից հետո մեծ վիճաբանություն է սկսվել կատարվածի կապակցությամբ: Իսկ երեկ՝ ողջ օրվա ընթացքում, մարդիկ զբաղված էին աշխատասենյակը չորացնելով: Եթե չհասցնեն գեներալի աշխատասենյակը վերանորոգել մինչեւ նոյեմբերի 12-ը, ապա նա առաջիկա քառօրյան ստիպված կլինի անցկացնել ընկերոջ՝ գեներալ Սեյրան Սարոյանի ոչ այդքան շքեղ աշխատասենյակում:




Լրահոս