«Ժողովուրդ» օրաթերթ գրում է. «Էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը լուրջ վնասներ կհասցնի ոչ միայն Հայաստանի բնակչության գրպանին, այլեւ արտադրողներին: «Ժողովուրդ»-ը փորձեց ցորենի խոշոր ներկրող, ալյուրի արտադրությամբ զբաղվող «Մանանա Գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանից պարզել, թե ինչ ազդեցություն կունենա էլէներգիայի թանկացումն իրենց ընկերության գործունեության եւ ալյուրի արտադրության ծավալների վրա: Նիկողոսյանի պատասխանից ակնհայտ էր, որ թանկացումների հեռանկարը, ինչպես եւ մնացած բոլոր սպառողներին, նրան, մեղմ ասած, զայրացրել է:
«Ես ընդհանրապես էլէներգիայի թանկացման հարցով կարծիք չունեմ: Արտադրությունը փակելու ենք, ի՞նչ պետք է անենք: Եթե պետք լինի, կփակենք, լավ կլինի, կշարունակենք աշխատել: Եթե կարողացանք, կպայքարենք, կաշխատենք, եթե ոչ, չենք աշխատի: Ինչ արած, ես պայքարում եմ միայնակ»,- վրդովված ասաց գործարարը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: