«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ երկուշաբթի օրվանից իր կողմից ստեղծված խումբը կսկսի ստուգումներ իրականացնել բոլոր գազալցակայաններում: «Ինչպես տեղյակ եք՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կառավարության նիստի ժամանակ հանձնարարեց, որպեսզի մեր վերահսկողությունն ավելի ուժեղացնենք՝ անվտանգության առումով, ինչի համար ես անմիջապես իմ մոտ խորհրդակցություն եմ հրավիրել, որին ներկա են գտնվել տեխնիկական անվտանգության ծառայության պետը, հակահրդեհային տեխնիկական տեսչության պետը ու հանձնարարել եմ ստուգումներ իրականացնել գազալցակայաններում»,- ասաց նախարարը:
Նա նաեւ ասաց, որ իրենք մշտապես նմանատիպ ստուգումներ իրականացրել են տարբեր գազալցակայաններում, որի ժամանակ խախտումներ են հայտնաբերել, ու տուգանքներ են նշանակվել, անգամ դադարեցվել են այս կամ այն գազալցակայանի աշխատանքները, բայց փաստը ցույց է տալիս, որ գազալցակայաններում պայթյուններ են լինում: Իսկ արդյո՞ք կհամարձակվեն ստուգել եւ տուգանել վարչապետին, Գագիկ Ծառուկյանին ու գեներալներին պատկանող գազալցակայանները, դա արդեն ապագան ցույց կտա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: