Բացառում եմ նման բան մեր համակարգում. Սոցապ նախարարը` մանկատներից երեխաներին վարձակալելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն օրեր առաջ խորհրդարանում անդրադարձել էր մանկատների երեխաներին և հայտարարել, թե նրանց վարձակալում են և որպես մուրացկան օգտագործում: Այսօր խորհրդարանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից լրագրողները հետաքրքրվեցին պատգամավորի հայտարարությունների մասին:

«Ես անթույլատրելի եմ համարում նման հայտարարությունները: Եթե կա նման փաստ, ուրեմն պետք է դրանք ներկայացվեն պատկան մարմիններին: Դա ես ուղղակի համարում եմ հաղորդում հանցագործության մասին: Ես բացառում եմ նման բան», – հայտարարեց Ասատրյանը:

Նախարարը նշեց որ պատկան մարմինները պետք է արձագանքեն այս հայտարարությանը: «Ես դա համարում եմ ամենավտանգավոր երևույթը, և եթե այդպիսի բան բացահայտվի, պետք է լինի ամենախիստ պատիժը, բայց ես բացառում եմ նման բան մեր համակարգի հաստատություններում»,- հավելեց Ասատրյանը:




Լրահոս