ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՇՈՏԵԼ ԵՆ
ԱՄՆ-ում` Պիտսբուրգի կենդանաբանական այգում, բորենիները հոշոտել են 2 տարեկան տղային: Երբ մայրը երեխային նստեցրել է վանդակի ցանկապատի վրա, նա կորցրել է հավասարակշռությունը եւ ցած ընկել: Վանդակում եղել է 11 բորենի: Փրկարարները ստիպված են եղել կրակ բացել կենդանիների ուղղությամբ: Բոլորը սատկել են, իսկ երեխային հնարավոր չի եղել փրկել: Փրկարարները մոր աչքի առաջ հավաքել են երեխայի մարմնի մասերը: Կնոջ նկատմամբ հանցագործ անփութության մեղադրանք է առաջադրվել:

ԱՆՀԱՋՈՂ ՎԱՅՐԷՋՔ
«ԱՄՆ-ի Տեխաս նահանգում փոքրիկ ինքնաթիռը վայրէջք կատարելիս մխրճվել է մեքենայի մեջ»,-գրում է NEWSru.com-ը: Ինքնաթիռի անիվները մխրճվել են մեքենայի վերին հատվածի մեջ՝ գրեթե ամբողջությամբ պոկելով տանիքը: Պատահարի հետեւանքով մեքենայի վարորդը վնասվածքներ է ստացել: Պարզվել է, որ ինքնաթիռը կառավարել է սկսնակ օդաչու:

ՀԱՐԱԶԱՏ ՈՐԴՈՒՆ

Ադրբեջանում հայրը սպանել է հարազատ որդուն: Դեպքը տեղի է ունեցել Սաաթլինի շրջանի Սարիջալի գյուղում: 50-ամյա Նազիր Մամեդովը կենցաղային հողի վրա վիճաբանության ժամանակ դանակահարել է հարազատ որդուն: Հայրը ձերբակալվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս