Արամ Հարությունյանը պարզաբանում է` ինչի հաշվին են ավելացել դրամական միջոցները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողները Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանից հետաքրքրվեցին, թե ինչի հաշվին են աճել վերջինիս դրամական միջոցները: Նա նշեց, որ  նախորդ տարի իր դրամական միջոցներն ավելացել են բանկում ներդրած ավանդներից ստացած տոկոսների շնորհիվ:

«Փոխառություն է, կարդացեք, կտեսնեք, բանկի փոխառություն է: Վարկ չեմ վերցրել, տրված ա, դրա անունը փոխառություն ա, թե ինչ ա, իմ միջոցները բանկում ավանդ են եղել, և գումարն ավելացել ա, էդքան բան, որևիցե գործունեություն չեմ ծավալել»:

Իսկ որտեղից պետական պաշտոնյային այդքան գումար, հարցին նա պատասխանեց. «800 հազարը դարձել է 900 հազար, ասում եք որտեղից՝ ես ասում եմ` ավանդից, ֆսյո, էլ ի՞նչ հետո: Որ վերցնեք, ըստ հաշվետվությունների նայեք, կգնաք, կհասնեք մինչև 2000 թիվ, 99, 98, 95 թիվ, կտեսնեք, թե ես ինչ գործունեություն եմ ծավալել բիզնես ոլորոտում: Այդ ժամանակներից դեռևս եկել է»,- հավելեց նա:

Հավելենք, որ դեռևս որպես Կոտայքի մարզպետ ներկայացրած հայտարարագրում Արամ Հարությունյանը նշել է 3 բնակարան, 3 հողամաս և հասարակական նշանակության շինություն:

1

Նա ունեցել է նաև բաժնետոմսեր:

2

Նրա դրամական միջոցները ներկայացված են դրամով, եվրոյով և դոլարով:

3

Արամ Հարությունյանի եկամուտները կազմել է 52  մլրդ դրամ:




Լրահոս