Ռուսական «Նովոստի» գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ֆրանսիայում հեծանվով զբոսնելիս վայր է ընկնել, ապա ուղղաթիռով տեղափոխվել է Ժնևի Համալսարանական հիվանդանոց՝ ավելի մանրազնին հետազոտվելու:
Աղբյուրը, հղում անելով ԱՄՆ պատվիրակության կազմում դիվանագիտական իր աղբյուրներին` հայտնում է, որ Ջոն Քերրին կոտրել է ոտքը:
«Ռոյթերզ»-ը հայտնում է, որ ոտքի վնասվածքի պատճառով ԱՄՆ պետքարտուղարը չեղյալ է հայտարարել իր ուղևորությունները Մադրիդ և Փարիզ: