Նշանակվել է վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, հիմք ընդունելով “Վերահսկիչ պալատի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը` որոշելել է Գագիկ Մկրտումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:
Վերահսկիչ պալատի կայքից տեղեկանում ենք, որ Գագիկ Մկրտումյանը 2007 թ-ին Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ էր նշանակվել 5 տարի ժամկետով։ Համակարգում է հինգերորդ եւ վեցերորդ վարչություների աշխատանքները: 
Ինժեներ-հիդրոշինարար է: Ծնվել է 1948 թ. մարտի 14-ին Երեւանում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը` հիդրոտեխնիկական կառույցների եւ ՀԷԿ-երի ինժեների որակավորմամբ, ապա` Մոսկվայի ղեկավար աշխատողների վերապատրաստման միջգերատեսչական ինստիտուտը: 
Աշխատել է ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման մինիստրությունում, “Արփա-Սևան” կառույցում, թիվ 6 շինարարական տրեստում, որպես գլխավոր ինժեներ, ԽՍՀՄ տրանսպորտային շինարարության մինիստրությունում Իջևան-Հրազդան երկաթգծում, որպես թունելների շինարարության պետ, այնուհետև ՀՍՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեում, որպես պատասխանատու աշխատող, ապա` ԼՂՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալ, “Լինսի” հիմնադրամի “Մշակույթ” ծրագրի հիմնարկի տնօրեն, ավելի ուշ` ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ:  Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու զավակ:  Նախասիրությունը` այգեգործություն, բռնցքամարտ:




Լրահոս