Նոյեմբերի 13-ը համարվում է կույրերի միջազգային օր, այն սահմանվել է Առողջապահության միջազգային կազմակերպության (ԱՀԿ) որոշման համաձայն:
1745 -ի հենց այս օրն է ծնվել է ֆրանսիացի հանրահատ ուսուցիչ Վալենտին Գայուին: Նա Փարիզում ու Պետերբուրգում հիմնել է կույրերի համար նախատեսված մի քանի դպրոց ու կազմակերպություններ, ինչպես նաև հիմնել է տպագրատուն և սկսել է հրատարակել կույրերի համար նախատեսված առաջին գրքերը:
Իսկ 1829 -ին Լուի Բռայլը հայտնագործել է կույրերի՝ բրալյան այբուբենը:
Այսօր աշխարհում մոտ 124 մլն կույր է ապրում։ Նրանց թիվը, ըստ ԱՀԿ-ի, մինչև 2020թ. կարող է կրկնապատկվել։