ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ՏԱՐԲԵՐԵԼ ԿԵՂԾՆ ՕՐԻՆԱԿԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է դեղերի կեղծման եւ նմանատիպ հանցագործությունների դեմ պայքարին նվիրված երկօրյա դասընթաց: Այս միջոցառումն ուշագրավ է այն առումով, որ վերջերս ՀՀ առողջապահության նախարարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը նախարար Դերոյին՝ Դերենիկ Դումանյանին, մի շարք հանձնարարականներ էր տվել, այդ թվում եւ՝ դեղերի կեղծման դեմ պայքարի առումով: Նաեւ հայտարարվեց, թե Դումանյանը խոստացել է բեկում մտցնել այդ ոլորտում: Ու, փաստորեն, կարելի է եզրակացնել, որ տարիներ շարունակ այս ոլորտում աշխատած Դումանյանն ու առողջապահության ոլորտի աշխատակիցները դեռ նոր-նոր պետք է սովորեն իսկական դեղը կեղծից տարբերելն ու այդ հանցագործության դեմ պայքարելը: Ավելին, այս տարիների ընթացքում այդ հանցագործությունների դեմ մասնագիտական պայքար չի եղել, որովհետեւ նման դասընթացներ չեն կազմակերպվել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա թերեւս սա էլ փող լվանալու եւ «ատկատի» հերթական ձեւ է:




Լրահոս