ՀԱՃԵԼԻ ԵՐԵՎՈՒՅԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին Մոսկվայում «Տարվա մարդ» կոչմանն էր արժանացել: Նույն տիտղոսին արժանացան նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը: Ուշագրավն այն էր, որ ԱՊՀ երեք երկրներից նախագահներն են «Տարվա մարդ» դարձել, իսկ Հայաստանից կոչումը տրվել է Ծառուկյանին: Մեկնաբանելով այս հանգամանքը՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Ես նոր իմացա, որ նման մրցանակ են տվել: Դուք եք ինձ նման տեղեկություն տալիս: Կարծում եմ՝ դա ինչ-որ հաճելի երեւույթ է, եւ քաղաքական մտայնություն այստեղ չի կարող լինել»: Հավելենք, որ ըստ «Լրագրի»-ի՝ Ծառուկյանն այդ մրցանակը գնել է 30 հազար ԱՄՆ դոլարով:




Լրահոս