«Ես երկրի այսօրվա իրավիճակի հիմնական պատասխանատուներից մեկին համարում եմ Ռոբերտ Քոչարյանին, որը բարոյահոգեբանական, քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական իրավիճակը հասցրել է այսօրվան»:
Երբեմնի ամենաընդդիմադիր գործիչը ՀԱԿ-ից դուրս գալուց հետո ակնհայտորեն իր քննադատության սլաքն ուղղել է միայն ՀՀ երկրորդ նախագահի կողմը: Եւ դատելով նրա հրապարակային ելույթներից՝ կարելի է հավատալ շրջանառվող լուրերին այն մասին, որ Արամ Սարգսյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ճաշկերույթի է եղել, եւ պայմանավորվել են խոսել Քոչարյանի դեմ ամենակոշտ դիրքերից: Իհարկե, ցավով ենք արձանագրում այս իրողությունը, քանի որ Ա. Սարգսյանից անձամբ լուրը պարզելու մեր փորձերն ապարդյուն են անցնում: Նա խռովել է լրագրողներից՝ իր քիմքին տհաճ հրապարակումների համար: